874 դիտում
16:00 23-02-2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ. քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները
Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին:
ԱԳՆ-ն հայտնում է, որ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:
Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև:
Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:

Նմանատիպ նյութեր
607 դիտում
22:32 11-05-2023
Տարածաշրջանային անվտանգության խնդիրները Միրզոյանը քննարկել է Պորտուգալիայի արտգործնախարարի հետ
475 դիտում
13:32 08-09-2023
Արարատ Միրզոյանը և Յուրի Քիմը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Այս բաժնից
289 դիտում
18:07 14-05-2024
Գևորգ Պապոյանը ԱՄՆ-ում հանդիպել է էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալի հետ
343 դիտում
17:53 14-05-2024
Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Փաշինյան
403 դիտում
17:39 14-05-2024
«Վիճակս գնալով վատանում է». Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 23 օր է՝ հացադուլի մեջ է