«Նոան» հաղթել է «Փյունիկին»․ ՀՀ գավաթ
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Փյունիկը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 1-2 հաշվով զիջել է երկրի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոային»։
Հյուրերի կազմում 49-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի ռումինացի նորեկ Վալենտին Կոստակեն։ 58-րդ րոպեին տանտերերի կազմում 11 մետրանոց նշակետից հաշիվը հավասարեցրել է Խավիեր Մորենոն, սակայն 67-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը կրկին առաջ է մղել հյուրերին։
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 31-ից ապրիլի 3-ը։