211652_close_icon
views-count1660 դիտում article-date 13:38 04-03-2026

Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին. Վեհափառը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

«Խոր մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ։

Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ գերազանցությանը և մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանք»,-ասված է հեռագրում։

Նմանատիպ նյութեր