Ավտովթար՝ Լոռու մարզում. Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին. օպերատիվ են գործել Լոռու գումարտակի պարեկները. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Նորեկյանն ու Արեն Աղամիրյանը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով երկաթե արգելապատնեշի մոտ 15 մետր հատված վնասվել է, իսկ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը ժամանակին ոչ միայն օպերատիվորեն հեռացրել է ձյունը, այլ նաև մերկասառույց ճանապարհը մշակել է աղ ու ավազով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։