Լուսաձայնային շոու, հայկական մշակույթ. Երեւանում շքեղ բացումով մեկնարկեց հրաձգության Եվրոպայի առաջնությունը
Բոլորիս համար Եվրոպայի առաջնությունը Երեւանում անցկացնելու Հայաստանի ֆեդերացիայի առաջարկը համարձակ եւ հավակնոտ մարտահրավեր էր թվում, բայց ուրախ եմ, որ այն այսօր իրականություն է: Հուսամ՝ առաջնությունը ձեր երկրում մարզաձեւը զարգացնելու հզոր խթան կհանդիսանա:
Այսպես Երեւանում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնության բացմանն ասաց սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, մասնակից երկրների պատվիրակությունները, մարզիկներ, մարզիչներ եւ մարզասերներ:
Բացման արարողությունը մեկնարկեց գեղեցիկ շոու ծրագրով, որի ընթացքում հայկական մշակույթով ներկայացվեց հրաձգություն մարզաձեւի գեղեցկությունը:
Լուսաձայնային շոու ծրագրից հետո տեղի ունեցավ մասնակից երկրների դրոշների շքերթը: Դրոշակակիրները մարզիկներ չէին: Հայաստանի դրոշը մարզահամերգային համալիր մտավ ամենավերջինը՝ որպես ընդունող երկրիր եւ բուռն արձագանքի արժանացավ հանդիսատեսի կողմից:
Եվրոպայի առաջնությանը Երեւանում կմասնակցի նաեւ Թուրքիան, Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել: Ռուսաստանը եւ Բելառուսը կմասնակցեն չեզոք դրոշի ներքո:
Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները Երեւանում հրաձգության Եվրոպայի առաջնությունը հայտարարեց բացված:
«2 տարի առաջ Հայաստանի ֆեդերացիան Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիային առաջարկեց համարձակ գաղափար՝ անցկացնել Եվրոպայի առաջնությունը Երեւանում: Շատերիս համար սա հավակնոտ մարտահրավեր էր, քանի որ այսպիսի մասշտաբային հրաձգության մարզական միջոցառում երբեւէ չէր կազմակերպվել այս երկրում: Մենք հավատում էինք միմյանց, տեսանք հայ գործընկերների վճռականությունը եւ հսկայական ներուժը: Այսօր այստեղ կանգնած կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ գործընկերները հաջողությամբ են ընդունել իրականացրել այդ մարտահրավերները: Ավելի քան 350 լավագույն մարզիկներ 40 երկրից հավաքվել են այստեղ մրցելու համաշխարհային մակարդակում:
Եվրոպական հրաձգության կոնֆեդերացիայի անունից անկեղծ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, ֆեդերացիային եւ բոլոր կազմակերպիչներ Եվրոպայի առաջնությունը Երեւանում իրականություն դարձնելու համար: Երեւանում Եվրոպայի առաջնությունը հայտարարում եմ բացված: Վստահ եմ, որ այս առաջնությունը Հայաստանում հրաձգության զարգացման հզոր խթան կդառնա»,- ասաց Ալեքսանդր Ռատները:
Եվրոպայի առաջնությունը բացված հայտարարելուց հետո ԵՀԿ նախագահը ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանին հանձնեց Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը՝ որպես Եվրոպայի առաջնության հյուրընկալման պատվավոր իրավունք:
«Մեզ համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալել նման բարձր մակարդակի մրցաշար եւ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք կլինեն միջազգային չափանիշներով եւ կապահովեն արդար, թափանցիկ մրցակցություն: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ այս առաջնությունը միավորում է եվրոպական երկրների լավագույն մարզիկներին մեկ հարթակում, արդար մրցակցության եւ ոգու շրջանակում: Մեր երկիրը դարեր շարունակ եղել է մշակույթի, սպորտի եւ խաղաղ մրցակցության արժեքների կրող: Այսօր կրկին ապացուցում ենք, որ սպորտը միավորում է ժողովուրդներին, ստեղծում բարեկամություն եւ փոխադարձ հարգանք:
Գնդակային հրաձգությունը պահանջում է բարձր կենտրոնացում, կարգապահություն, կամքի ուժ եւ հոգեբանական կայություն: Այս մարզաձեւը սովորեցնում է ոչ միայն դիպուկություն, այլ նաեւ պատասխանատվություն եւ ինքնատիրապետում: Համոզված եմ, որ առաջիկա օրերին ականատես կլինենք ազնիվ, լարված եւ բարձրակարգ մրցումների: Բոլոր մարզիկներին մաղթում եմ արդար եւ անվտանգ մրցակցություն, բարձր արդյունքներ եւ անձնական լավագույն ցուցանիշներ: Թող հաղթի ուժեղագույնը: Շնորհակալ եմ Եվրոպայի հրաձգության կոնֆեդերացիային վստահության համար»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 26 հրաձիգով:
Առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին եւ կավարտվի մարտի 5-ին: Փետրվարի 28-ը կլինի մարզումային օր: