211652_close_icon

21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ Կարապետյան

views-count826 դիտում article-date 19:44 25-02-2026
«Վեոլիա ջուրը» հայտարարել է, որ մայիսից Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենա։ Մեր հիմնական նպատակը մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն է։ Ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 7-ը մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում հազարավոր բնակիչներ ջուր չեն ունենալու։ Սա մեր պետական ռազմավարության սխալ քաղաքականության արդյունքն է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վերջին 4 ամսվա ընթացքում էլեկտրականության անջատումներն ավելացել են 40 տոկոսով։ Բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ջրի կորուստը 65 տոկոս է կազմում, մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35 տոկոսը, համեմատության համար՝ էլեկտրաէներգիայի մեջ մենք իջեցրել էինք 6 տոկոսի կորուստը։ Հարցը ճիշտ լուծել է պետք․ ջուրը անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն»,-նշել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ ամենաջրառատ երկրներից մեկը տարածաշրջանում չի կարող բախվել նման խնդրի։

«Չի կարող լինել իրավիճակ, երբ բնակելի շենքերը, հիվանդանոցները կամ մանկապարտեզները ժամերով զրկված լինեն ջրից։ Ջրի ոլորտում ունենք մատակարարման սահմանափակումներ, իսկ արտաքին քաղաքական ռիսկերի ֆոնին վտանգի տակ է նաև գազամատակարարման կայունությունը։ Սա արդեն համակարգային մարտահրավեր է»,–ասել է Նարեկ Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր