211652_close_icon

2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.6%. կառավարություն

views-count433 դիտում article-date 14:38 25-02-2026
2026թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

«Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

շինարարություն՝ 18.7%,

արդյունաբերություն՝ 10.6%,

ծառայություններ՝ 7.4%,

առևտրի շրջանառություն՝ 0.7%։

2025թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%»:

Նմանատիպ նյութեր