211652_close_icon
views-count1438 դիտում article-date 13:38 31-01-2022

Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%

2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%:

Ինչպես հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

ծառայություններ՝ +7.8%,

առևտրի շրջանառություն՝ +7.5%,

շինարարություն՝ +7.4%,

արդյունաբերական արտադրանք՝ +3.3%:

Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում:

2021թ.-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով:

Հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով:

Նմանատիպ նյութեր