211652_close_icon

«Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան

views-count637 դիտում article-date 21:30 24-02-2026
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը։ Մասնակիցները հիմնականում «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի մրցանակակիրներն էին։

Իրոք ձևավորվել է հետաքրքիր ու խիզախ գաղափարներով լեցուն երիտասարդների մի մեծ ու համերաշխ ընտանիք։ Հանդիպումը չափազանց արդյունավետ էր։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը բաց հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ և նախաձեռնություններ ներկայացնելու նպատակով։ Եվ հատկապես կարևոր է, որ այսօր այս գործընթացին ակտիվորեն միանում է նաև երիտասարդությունը։ Հենց երիտասարդներն են ձևավորելու և ներկայացնելու այն առաջարկները, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց ապագային՝ կրթությանը, զբաղվածությանը, նորարարությանը, հասարակական ակտիվությանը, պետական քաղաքականությանը։

Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, երբ երիտասարդությունը ոչ միայն մասնակցում է քննարկումներին, այլ դառնում է երկրի զարգացման ծրագրի համահեղինակ։ Նրանք են բոլոր առաջարկների և առաջարկվող լուծումների հեղինակը։

Սա նոր գաղափարների, պատասխանատվության և ստեղծագործ աշխատանքի դրսևորման պլատֆորմ է։
Սա ծրագիր է ապագայի համար։
Սա ծրագիր է զարգացման համար։
Սա ծրագիր է Հայաստանի բարգավաճման համար։

Եվ հենց երիտասարդությունն է լինելու դրա իրականացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Հետևեք ընթացքին։ Հաստատ հետաքրքիր է ստացվելու:
 

Նմանատիպ նյութեր