Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը․ Նիկոլ Փաշինյան
Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեսթավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա լավ լուր է այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել, այսինքն այդ երևացող գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։
Սրանով մենք ևս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ YouTube-ը շատ բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում, որ այս գործիքի կիրառմամբ նաև մեր մոտ տեսողական բովանդակության որակը կլավանա»,- ասել է Փաշինյանը։