«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան
Դերասան Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների՝ «գյումրեցիներ ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր» արտահայտությանը, ասել է. «Գյումրին երբեք գյուղ չի դառնա, Գյումրին միշտ քաղաք է եղել: Մինչև Գյումրի մտնելը, Գյումրու մասին խոսելը, մի հատ պատմությունն ուսումնասիրեք: Գյումրի եք գովաբանում, բայց ասում եք՝ գյո՞ւղ: Գյումրին դրանից չի վիրավորվի, Գյումրին իր արժեքն ունի, ե՛ս եմ վիրավորվում: Ես Գյումրիում չեմ ծնվել, իմ մանկությունն է էնտեղ անցել, իմ արմատները Գյումրիից են: Էդ քաղաքն իմ հպարտությունն է, էդ քաղաքի հետ զգույշ եղեք», գրում է mamul.am-ը։
Նշենք, որ տեսանյութը քննարկումների թեմա էր դարձել համացանցում: ՔՊ-ականներից Ռուբեն Ռուբինյանը գրել էր. «Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել»: Բլոգեր Արամ Գևորգյանն էլ այսպես էր արձագանքել ՔՊ-ականներին. «Կուզեի՞ք Արցախն էլ խոսքի մեջ, պատահմամբ գյուղ ասեին, բայց մերը՝ հայկական լիներ»: