211652_close_icon

Իրանն ու ԱՄՆ‑ն կարող են միջանկյալ համաձայնություն կնքել. Reuters

views-count553 դիտում article-date 17:44 22-02-2026
Իրանն ու ԱՄՆ‑ն տարբեր դիրքորոշումներ ունեն երկրի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց՝ Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասշտաբների և դրանց վերացման մեխանիզմների վերաբերյալ, Reuters-ին է հայտնել իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ նոր բանակցությունները նախատեսված են մարտի սկզբին։

Պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը կարող է լրջորեն դիտարկել միջոցների համադրությունը, որը ներառում է բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասի արտահանում, ուրանի հարստացման մաքրության նվազեցում և տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծում ուրանի հարստացման համար, սակայն փոխարենը պետք է ճանաչվի Իրանի «խաղաղ միջուկային հարստացման» իրավունքը։

«Բանակցությունները շարունակվում են, և միջանկյալ համաձայնության հասնելու հավանականություն կա»,- ասել է պաշտոնյան։

 

Նմանատիպ նյութեր