211652_close_icon
views-count1212 դիտում article-date 13:02 21-01-2015

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության համաձայնություն է կնքել

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> Հ/Կ հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին: Տեղեկացնենք, որ դեռևս 2013 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով տրամադրել 2012 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ մերժել էր դրանց տրամադրումը: Իսկ ԻԱԿ-ը այն համարելով անհիմն մերժում, դիմել էր վարչական դատարան: 2014 թվականի օգոստոսին երբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել պայմանագրերի պատճենները ԻԱԿ Հ/Կ ներկայացուցիչն իր հերթին պատրաստակամություն էր հայնել հաշտության համաձայնագիր կնքելու համար: 2015 թվականի հունվարի 19-ին կողմերի միջև կնքվել է պայմանագիր` որի արդյունքում <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>> Հ/Կ-ն ամբողջությամբ հրաժարվել է իր հայցապահանջից (հայցապահանջներից):

Նմանատիպ նյութեր