Հայտնի է դարձել, թե որքան գումար է ՊՍԺ-ն դեռ պարտք Մբապեին
Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է կատարել իր ֆինանսական պարտավորությունները թիմի նախկին հարձակվող Կիլիան Մբապեի հանդեպ, գրում է armsport.am-ը:
Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, փարիզյան ակումբը վերջերս վճարել է ևս 4 միլիոն եվրո: Այս փոխանցումից հետո ՊՍԺ-ի պարտքը աստղային ֆուտբոլիստին կազմում է մոտավորապես 2 միլիոն եվրո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է գործընթացն ավարտել հնարավորինս անաղմուկ։ Մասնավորապես, նշվում է, որ ՊՍԺ-ն հույս ունի համոզել Մբապեին հրաժարվել դատարանի վճռի այն հատվածից, որը պարտավորեցնում է ակումբին պաշտոնական կայքում հրապարակել վճարումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ Մբապեն 2024 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով փարիզյան գրանդից տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: