ՊՍԺ-ն Նեյմարի պատճառով կարող է բաց թողնել Մբապեին
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, հայտնում է իսպանական El Pais պարբերականը:
Ֆրանսիական ակումբը պատրաստ է «Բարսելոնային» առաջարկել իր հարձակվող Կիլիան Մբապեին փոխանակել Կոուտինյոյի հետ՝ հավելավճարով:
Պարբերականը նշում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է այդ քայլին գնալ Նեյմարի պատճառով: Վերջինս իրեն այնքան հարմար չի զգում, որ մի թիմում խաղում «Ոսկե գնդակի» համար պայքարում պոտենցիալ մրցակցի հետ:
Բացի այդ, Կոուտինյոն Նեյմարի մտերիմ ընկերն է և Բրազիլիայի հավաքականում նրա թիմակիցը: