211652_close_icon
views-count1144 դիտում article-date 21:15 20-02-2026

Քննարկվել է «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների համագործակցության հեռանկարը

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել «Կիպրոսի ֆորում» համաժողովի գործադիր նախագահ Նիկոլաս Կիրիակիդեսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Երևանյան երկխոսություն» և «Կիպրոսի ֆորում» համաժողովների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։

Ընդգծվել է անկախ հանրային քաղաքականության հարթակների դերը համագործակցության խթանման և ընդհանուր մարտահրավերներին նորարարական մոտեցումների ձևավորման գործում։

Նմանատիպ նյութեր