ՈւԵՖԱ՛, հուսով եմ՝ կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր․ Մբապե
«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պաշտոնապես դիմել է ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Խոսքը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ կայացած խաղի ժամանակ հարձակվող Վինիսիուսի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին է։ Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ ֆրանսիացին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել մրցակից թիմի ֆուտբոլիստի նկատմամբ։
«Ես կոնկրետ ակումբի կամ մարզչի դեմ բողոք չունեմ. նա շատ ուժեղ մասնագետ է։ Սակայն այն ֆուտբոլիստը, որն իրեն թույլ է տվել նման պահվածք, իրավունք չունի շարունակելու ելույթները նման հեղինակավոր մրցաշարում։ ՈւԵՖԱ՛, հուսով եմ՝ կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր։ Այս միջադեպը պետք է մանրակրկիտ քննվի», – հայտարարել է Մբապեն։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե հանդիպման ընթացքում Վինիսիուսին վիրավորել է «Բենֆիկայի» խաղացող Ջանլուկա Պրեստիանին։