«Յուվենտուսի» ղեկավարները խիստ պատիժներ են ստացել՝ հնչեցրած վիրավորանքների համար
Իտալիայի Ա Սերիայի կարգապահական կոմիտեն հրապարակել է 25-րդ տուրի կենտրոնական՝ «Ինտեր» — «Յուվենտուս» հանդիպմանը հաջորդած որոշումները։
Թուրինյան ակումբի ղեկավար կազմը ենթարկվել է լուրջ պատժամիջոցների մրցավարական անձնակազմի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։
Փետրվարի 14-ին Միլանում կայացած դերբին ավարտվել էր տանտերերի հաղթանակով (3:2), սակայն առանցքային է դարձել 42-րդ րոպեի դրվագը: Գլխավոր մրցավար Ֆեդերիկո Լա Պենան երկրորդ դեղին քարտն է ցույց տվել «Յուվենտուսի» պաշտպան Պիեռ Կալյուլուին՝ Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ ենթադրյալ խախտման համար։
Տեսակրկնապատկերը, սակայն, ցույց է տվել, որ «Ինտերի» պաշտպանը դիմել է ակնհայտ սիմուլյացիայի: Ընդմիջմանը վիճակը թեժացել է. «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին, գլխավոր տնօրեն Դամյեն Կոմոլին և ակումբի լեգենդ, այժմ ֆունկցիոներ Ջորջո Կյելինին չափազանց էմոցիոնալ կերպով փորձել են պարզաբանումներ ստանալ մրցավարից:
Առաջնության ղեկավարությունը, ուսումնասիրելով միջադեպը, սահմանել է հետևյալ պատիժները.
Գլխավոր տնօրեն Դամյեն Կոմոլին որակազրկվել է մինչև մարտի 31-ը: Նա նաև կվճարի 15 հազար եվրո տուգանք՝ մրցավարի նկատմամբ ագրեսիվ պահվածքի և վիրավորական արտահայտությունների համար:
Ֆուտբոլային ռազմավարության գծով տնօրեն Ջորջո Կյելինին որակազրկվել է մինչև փետրվարի 27-ը: Ըստ արձանագրության՝ Կյելինին «անհարգալից տոնով է բողոքարկել մրցավարի որոշումները» և թույլ տվել ոչ պատշաճ քննադատություն:
Պաշտպան Պիեռ Կալուլուն բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը: