«Չելսիի» երկրպագուն ռասիստական վիրավորանքների համար դատապարտվել է 8 շաբաթվա ազատազրկման
«Չելսիի» երկրպագուներից մեկը 8 շաբաթվա ազատազրկման է դատապարտվել՝ «Տոտենհեմի» երկրպագուների հասցեին հակասեմիթական և ռասիստական բնույթի թվիթերյան գրառումների համար:
21-ամյա Նեյթան Բլեգը իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի յոթ կետերով, որոնք վերաբերվում են 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում սոցցանցերում վիրավորական գրառումներին:
Մասնավորապես, Բլեգը իր մոտ գնացքի լուսանկար էր հրապարակել, որը գնում էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար՝ «մրցակիցը՝ Օսվենցիմի ճանապարհին» գրառմամբ: Բացի այդ, «Չելսիի» երկրպագուն նացիստական ողջույնով լուսանկարներ և տեսանյութեր էր հրապարակել:
Բլեգն ինքը հայտարարել է, որ իր գրառումներն ընդամենը ընկերների հանդեպ կատակելու միջոց էին: