211652_close_icon

Եղնիկը վերադարձվել է վայրի բնություն. ԲԸՏՄ

views-count868 դիտում article-date 20:16 18-02-2026
 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին փետրվարի 17-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում, ստացվել է ահազանգ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քաղաքացու կողմից հայտնաբերված այծյամի վերաբերյալ։

Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Իջևան քաղաքի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որին տեղափոխել է տան ագարակային շինության տարածք։

Արտաքին զննությամբ կենդանու վիճակը գնահատվել է բավարար։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից եղնիկը տեղափոխվել է անտառամեջ ու բաց թողնվել վայրի բնություն։

Նմանատիպ նյութեր