211652_close_icon

ՀՀ իշխանությունը վախենում է, որ Արցախի հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին․ Տիգրան Աբրահամյան

views-count646 դիտում article-date 10:09 18-02-2026
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ինչպես և կանխատեսելի էր ադրբեջանական արդարադատության դեպքում, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ևս ծանր վճիռ կայացվեց։

Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների խնդիրը, բնականաբար, որևէ փուլում իրավական չի եղել․ այն մաքուր քաղաքական թեմա է, և դրա հանգուցալուծումն այդ տրամաբանության մեջ պետք է լինի։

Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում։

ՀՀ իշխանությունն Արցախի թեման համարում է փակված և վախենում է, որ դրա հետ առնչվող ցանկացած առիթ կարող է նյարդայնացնել Բաքվին, ու դրանով պայմանավորված՝ հարցը հրել է իներցիոն հարթություն։

Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»։

Նմանատիպ նյութեր