211652_close_icon

Կարևորում եմ Չինաստանի հետ ավանդական սերտ բարեկամության վրա խարսխված հարաբերությունները․ ՀՀ նախագահ

views-count388 դիտում article-date 17:06 17-02-2026
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ։

«Թող ընտանեկան այս գեղեցիկ տոնը առողջություն և ուրախություն բերի Չինաստանի ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական սերտ բարեկամության վրա խարսխված հարաբերությունները, որոնք նախորդ տարի բարձրացվեցին ռազմավարական գործընկերության մակարդակի՝ նոր էջ բացելով միջպետական կապերի պատմության մեջ։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր