211652_close_icon

ՆԳՆ համակարգի ծառայողները զարգացրել են զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մասնագիտական կարողությունները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count730 դիտում article-date 16:29 17-02-2026
Զենք-զինամթերքի նույնացում, հետագծման կառավարում, օպերատիվ ընթացակարգերի կիրառում ․․․ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նախաձեռնությամբ փետրվարի 11-ին մեկնարկել էր Հրազենի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային վերապատրաստման եռօրյա դասընթացը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
 
«Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության և Պետական եկամուտների կոմիտեի ոլորտային մասնագետներ։
 
Դասընթացի սկզբում թեստի միջոցով ստուգվել է մասնակիցների գիտելիքները, ինչը թույլ է տվել գնահատել նրանց պատրաստվածության մակարդակը՝ թե՛ ուժեղ կողմերը, թե՛ բարելավման կարիք ունեցող ուղղությունները։
 
Նախաձեռնության նպատակը ոչ միայն իրավասու մարմինների կարողությունները կատարելագործելն էր, այլև միջազգային մակարդակում համատեղ գործողություններով ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությանն արդյունավետ հակազդելու ուղղությամբ համագործակցային հարթակ ձևավորելը:
 
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ամրապնդելու գիտելիքներն արդի համակարգի կիրառմամբ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության դեպքերի հայտնաբերման, դրանց հետագծման և դեպքերի քննության առանձնահատկությունների ուղղությամբ։
 
Դասընթացի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել գործնական բաղադրիչին. ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խմբային աշխատանքները նպաստել են մասնակիցների պրակտիկ հմտությունների ձևավորմանն ու փորձի փոխանակմանը։
 
Վերապատրաստման դասընթացի օրակարգում էին նաև ոլորտի նորարարական տեխնոլոգիաները, ժամանակակից մարտահրավերներն ու զարգացման միտումները։
 
Ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր»,- ասաց նա։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր