Ովքե՞ր են Կաթողիկոսի գործով քննիչն ու դատախազը. «Armlur.am»
«Armlur.am»-ին հայտնի դարձավ, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտերի ՀԿԳ վարչությունում որպես քննիչ։
Նշենք, որ փետրվարի 14-ին Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է:
«Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանը մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Նշենք, որ Դեռ 2018-ի հոկտեմբերի 15-ին հարուցվեց քրեական գործ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի վնասման հետ կապված: Նախաքննության ընթացքում տուժող կողմը հիմնավորել է այն հանգամանքը, որ հուշարձան-շենքը քանդվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորության հետեւանքով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում