211652_close_icon

Հունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել․ ՀԷՑ

views-count517 դիտում article-date 12:47 16-02-2026
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել։ Սպառման աճը պայմանավորված է ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի բնականոն ավելացմամբ և սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։
 
«Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել.մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:
 
Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով.
ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում,
հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության, հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C։
 
Հարգելի՛ քաղաքացիներ,
Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին, subject դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:
 
Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվի տեղայց և տեղազննություն:
 
Արդյունքների մասին պատշաճ կծանուցվեք Ընկերության կողմից»,- ասվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր