211652_close_icon
views-count1672 դիտում article-date 19:25 15-02-2026

Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից. Արտաշես սարկավագ Աջապահյան

Ըստ նախնական տվյալների, վաղը` 16.02.2026թ.-ին Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի: Գրել է Արտաշես սարկավագ Աջապահյանը։ 

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։

Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան ԲԿ-ում։

Նմանատիպ նյութեր