211652_close_icon

ՌԴ-ն տարակուսանք է հայտնել Կիևում Ադրբեջանի դեսպանատունը դիտավորյալ թիրախավորելու Բաքվի պնդումների առթիվ

views-count544 դիտում article-date 09:10 15-02-2026
Ռուսաստանը տարակուսանք է հայտնել Բաքվի այն պնդումների վերաբերյալ, թե իբր ՌԴ-ն դիտավորյալ է թիրախավորել Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Նշվել է, որ հարվածների պլանավորման ժամանակ մարտական ​​տվյալները ուշադիր հետևվում են՝ քաղաքացիական անձանց վնասը կանխելու համար, և հաշվի են առնվում դիվանագիտական ​​առաքելությունների գտնվելու վայրերը։

Հիշեցնենք, որ Ալիևը Ռուսաստանին մեղադրել Է Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նպատակաուղղված հարձակումների մեջ:
 

Նմանատիպ նյութեր