34658 դիտում
16:30 24-06-2019
Աշխարհ կանգնիր, իջնող կա. դոկտոր Դավիթը տարակուսանք ունի. ինչո՞ւ է ԵՊԲՀ-ն օգնում վիրավոր զինվորներին. «Ասա՝ ինչ ես ծխում դու, կասեմ՝ ինչ մտքեր կարտահայտես»
Քանի որ, ԵՊԲՀ-ն թափանցիկ աշխատելաոճ է որդեգրել, որոշեցինք հանրայնացնել ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանի գրությունը Համալսարանին:
Հարգարժան հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Պետրոսյանը հարցնում է, թե ինչու է ԵՊԲՀ-ն աջակցում Զինվորների տան աշխատանքներին: Հարցերը ստորև.
1. Ի՞նչ միջոցներով է վերանորոգվել Զինվորի տուն ՀԿ-ին հատկացված տարածքը:
2. Ո՞վ է կայացրել այդ որոշումը՝ վերանորոգել տարածքը և տալ ՀԿ-ին անհատույց օգտագործման:
3. Համալսարանի ո՞ր կանոնադրական խնդիրների համար է այդ վերանորոգումը իրականացվել և այնուհետև տարածքը հանձնվել է ՀԿ-ին:
4. Ինչու՞ նույն ծառայությունը չի մատուցվում հենց համալսարանի կողմից:
Պատասխանենք հակիրճ, մանրամասն կարձագանքենք սահմանված ժամկետում`նույն թափանցիկությամբ:
ԵՊԲՀ-ն իր բյուջեից, որևէ լումա չի տրամադրել Զինվորների տան վերանորոգմանը:Զինվորների տան տարածքը գտնվում է ԵՊԲՀ-ի հաշվեկշռում՝ տեղեկությունը կարելի է ճշտել Պետական գույքի կառավարման վարչությունից, տարածքը հանձնված չէ ՀԿ-ին:
Տեղեկացնեմ նաև, որ ԵՊԲՀ-ն պաշտոնապես, սահմանաված ժամկետում, կպատասխանի գրությամբ առկա մյուս հարցերին, նույն թափանցիկությամբ, մասնավորապես Հիմնադրամի կողմից օտարված բոլոր հիմնական միջոցների ցանկը կտրամադրի / նման ցանկ չկա, քանի որ հիմնական միջոց օտարված չէ, աշխատավարձների ցանկը, եկամտային հարկի մասին տեղեկատվություն և այլն:
Հ.Գ. Զինվորների տան վերաբերյալ հարցերը ուղարկվել է Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին ևս.
Նմանատիպ նյութեր
5039 դիտում
22:42 21-04-2015
Ասա՝ ինչ կա քո սառնարանում, կասեմ՝ ով ես դու. ֆոտոշարք
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)