211652_close_icon

«Վահագն Չախալյանի ընտանիքը 7 ամիս առաջ վարկերը կարողանում էր ինչ-որ կերպ վճարել, հիմա լուրջ խնդիրներ են առաջանում»․ դատարանը չքննարկեց կալանքի փոփոխման հարցը․ Aravot.am

views-count598 դիտում article-date 19:24 12-02-2026
Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստն այսօր սկսվեց 45 րոպե ուշացումով։ Ոստիկանության ծառայությունը 45 րոպե ուշացումով դատական նիստերի դահլիճ բերեց գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանին։ Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը, դիմելով ոստիկաններին, ասաց. «Ուշադիր եղեք, որ հետայսու նման բան չկրկնվի»։

Գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի (լուսանկարում) պաշտպան Հովհաննես Համբարձումյանը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը փոխել․ «Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքով երեխաներին դասի տանել բերելու լուրջ խնդիր է ծագում․ երեխաները տարբեր ժամերի են գնում, գալիս, ուսանողի վարձը, փոքր երեխայի կրթահամալիրի վարձը, ընտանիքի գոյատևման գործընթացի գերագույն գլխավոր կատարողն այդ հնարավորությունը չունի։ Խնդրում ենք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 44- օրյա պատերազմում իր մասնակցությունն ունի, ունենալով հնարավորություն բնակվելու արտերկրում՝ Վրաստանում, բայց Վահագն Չախալյանը տեղափոխվել և բնակվում է հայրենիքում։ Խնդրում եմ, որ Վահագն Չախալյանի կալանքը փոխարինվի այլ այլընտրանքային խափանման միջոցներով, այդ թվում՝ համակցված կերպով»։

Ըստ փաստաբանի՝ հարցաքննված վկաները որևէ բան չեն ասել Վահագն Չախալյանի մասին, անգամ նախաքննական մարմինը Վահագն Չախալյանի հետ կապված ոչինչ չի ասել, ուստի «սա նշանակում է, որ նա չի կարող խոչընդոտել գործի քննությանը՝ իր դեմ վկայած անձանց նկատմամբ անօրինական  ազդեցություն կատարելու առումով»։

Փաստաբանն ահազանգեց՝ եթե Վահագն Չախալյանի ընտանիքը յոթ ամիս առաջ վարկերը կարողանում էր ինչ-որ կերպ վճարել, հիմա լուրջ խնդիրներ են առաջանում։ Հանրային մեղադրողները կարծիք հայտնեցին, որ փաստաբանը չի ներկայացրել այնպիսի նոր հանգամանք, որը կարող է հիմք լինել խափանման միջոցը վերանայելու համար։ Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ նոր հանգամանք առկա չէ փաստաբանների կողմից ներկայացված փաստերով, որի պայմաններում սույն միջնորդությունը չի քննարկվում դատարանի կոմից։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր