211652_close_icon

Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

views-count424 դիտում article-date 18:55 12-02-2026
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով դեսպանին՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է տարբեր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այդ համատեքստում ընդգծվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի իրականացումը, որը, խմբակցության ղեկավարի գնահատմամբ, նպաստել է ԱԺ աշխատակազմի մասնագիտական եւ փորձագիտական կարողությունների ուժեղացմանը: 

Նմանատիպ նյութեր