211652_close_icon

Տեսչական մարմինը կասեցրել է 11 ապօրինի հորի շահագործում

views-count553 դիտում article-date 16:46 12-02-2026
Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

«Արարատի մարզի Սայաթ-Նովա, Հովտաշատ բնակավայրերում 5 քաղաքացի առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել է ընդհանուր 6 խորքային հոր։

Արմավիրի մարզի Վաղարշապատ և Ապագա բնակավայրերում 5 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով քաղաքացիների կողմից կատարվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր