Վրաստանը կարգելի վեց տարեկանից բարձր ավտոմեքենաների ներմուծումը
Վրաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է վեց տարուց ավելի հին մարդատար մեքենաների ներմուծումը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Իհարկե, կքննարկվեն նաև փոքր բացառություններ։ Մենք կարծում ենք, որ չափազանց կարևոր է երկիր չներկրել 6 տարուց ավելի հնություն ունեցող ավտոմեքենաներ։ Դա կարևոր է էկոլոգիայի, մարդկանց առողջության և բնակչության հարմարավետ տեղաշարժն ապահովելու համար»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ ներմուծումը սահմանափակելու առաջարկը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը։
Վերջին տարիներին Վրաստանում տրանսպորտային միջոցների թիվը կտրուկ աճել է։ «2012 թվականին երկրում գրանցված է եղել 864 հազար ավտոմեքենա, իսկ 2025 թվականի տվյալներով՝ այդ թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Տրանսպորտային միջոցների քանակի նման աճը հանգեցնում է խցանումների և էկոլոգիական վիճակի վատթարացման։ Մենք կարծում ենք, որ այստեղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել», - նշել է վարչապետը։
Թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը առաջին տեղն են զբաղեցնում Վրաստանի արտաքին առևտրի կառուցվածքում։
2025 թվականին Վրաստանը ներկրել է 3,87 միլիարդ դոլարի թեթև մարդատար ավտոմեքենաներ (11,5% աճ՝ 2024 թվականի մակարդակի նկատմամբ), ինչը կազմում է երկրի ընդհանուր ներմուծման 20,9%-ը։ Անցյալ տարի Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը (ռեէքսպորտ) աճել է 16%-ով՝ հասնելով 2,8 միլիարդ դոլարի, ինչը կազմում է վրացական արտահանման ավելի քան 38%-ը։
Հիմնական ներմուծումն իրականացվում է ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Գերմանիայից, իսկ 2025 թվականին վերաարտահանման հիմնական ուղղություններն են եղել Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը։