211652_close_icon

Ռուսաստանը կարգելի թուրքական կիտրոնների ներմուծումը

views-count4238 դիտում article-date 11:31 30-03-2016
Россельхознадзор-ը դիտարկում է Թուրքիայից ռուսական շուկա կիտրոնների ներմուծման սահմանափակման հնարավորությունը: Այդ մասին հայտնում է RNS-ը: Որպես պատճառ՝ նշվում է կիտրոնների վարակված լինելը: Չի բացառվում նաև, որ «սև ցուցակում» հայտնվեն թուրքական այն բոլոր մրգերն ու բանջարեղենը, որոնց ներկրումը Ռուսաստան մինչև այսօր արգելված չէր: «Կարծում եմ, որ առաջիկայում, ասենք՝ 2-3 շաբաթների ընթացքում միանգամայն հնարավոր է, որ որոշում կայացվի դրա վերաբերյալ»,-ասել է Россельхознадзор-ի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ալեքսեենկոն:

Նմանատիպ նյութեր