211652_close_icon

ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում

views-count613 դիտում article-date 11:32 10-02-2026
ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, նշելով՝ «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»:

Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հիշեցնենք, որ Վենսը երեկ է ժամանել Հայաստան, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով փաստաթուղթ է ստորագրվել, այնուհետև հանդես են եկել հայտարարություններով։

Նմանատիպ նյութեր