211652_close_icon

Ռոնալդուն վերսկսել է մարզումները

views-count367 դիտում article-date 21:34 09-02-2026
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերսկսել է մարզումները սաուդյան «Ալ Նասրի» կազմում, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։

Այդուամենայնիվ, Ռոնալդուն չի մասնակցի Թուրքմենստանի «Արկադագի» դեմ հանդիպմանն Ասիայի Չեմպիոնների լիգայում։ Այդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին։

Նրա վերադարձը խաղադաշտում սպասվում է փետրվարի 14-ին «Ալ Ֆատեհի» դեն հանդիպմանը Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Ռոնալդուն դժգոհ է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի քաղաքականությունից։ Այդ հիմնադրամին են պատկանում «Ալ Նասր», «Ալ Իթիհադ», «Ալ Հիլյալ», «Ալ Ահլի» ակումբները։ Ռոնալդուն բոյկոտել է «Ալ Նասրի» նախորդ երկու հանդիպումները։

Նմանատիպ նյութեր