211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը Վենսի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը

views-count238 դիտում article-date 21:11 09-02-2026
 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։

Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը: Շեշտվել է, նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր