211652_close_icon

Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը

views-count346 դիտում article-date 22:24 18-02-2026
Հունաստանի նախագահական նստավայրում կայացել է պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հանդիպման մեկնարկին նախագահ Տասուլասը շեշտել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված հարաբերությունները քաղաքական հարթությունում ունեն անխոչընդոտ և դինամիկ զարգացում։ Նրա գնահատմամբ՝ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է նոր խթան հաղորդի տնտեսական, ռազմաուսումնական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելով, որ Հունաստանի հետ հարաբերությունները եղել և շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Նախագահը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլերով զարգացնել երկկողմ օրակարգը։

Նմանատիպ նյութեր