211652_close_icon

ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության նվազում

views-count550 դիտում article-date 21:00 09-02-2026
2026 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.2 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի և գրիպ Ա տեսակի H1pbm09 ենթատեսակի հարուցիչներ, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչները:

Նմանատիպ նյութեր