211652_close_icon
views-count970 դիտում article-date 11:26 09-02-2026

Կիևյան կամրջի հետ կապված սեյսմիկ խնդիր չկա, ամռանը աշխատանքներ կսկսենք. Քաղաքապետարանի պաշտոնյա

Կիևյան կամուրջի մասով պլանավորում ենք աշխատանքները կատարել ամառվա սեզոնին, արձակուրդների ժամանակ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը, գրում է news.am-ը։

«Հին պայմանագիրը խզվել է, վերանայվում են նախագծի տեխնիկական պայմանները ամբողջությամբ և պլանավորվում է այնպես դնել մրցույթի, որպեսզի ամառային արձակուրդների ժամանակ ամբողջությամբ ավարտենք»,–ասաց նա՝ հավելելով, որ նՆերկա պահին սեսմիկ խնդիր չունեն Կիևյան կամուրջի մասով։

Նմանատիպ նյութեր