211652_close_icon

Մասկը Լուսնի վրա «ինքնազարգացող քաղաքի» հայտնվելու ժամկետը գնահատել է 10 տարի

views-count451 դիտում article-date 09:46 09-02-2026
Լուսնի վրա առաջին «ինքնազարգացող քաղաքը» կարող է հայտնվել առաջիկա 10 տարում, հայտարարել է Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:

«SpaceX -ն արդեն իր ուշադրությունը կենտրոնացրել է Լուսնի վրա ինքնազարգացող քաղաք կառուցելուն, քանի որ դա հնարավոր է 10 տարուց Էլ պակաս ժամանակահատվածում», - նշել է Մասկը՝ հավելելով, որ Մարսի վրա քաղաք կառուցելու նմանատիպ նախագիծը կպահանջի ավելի քան 20 տարի:

Առաջնահերթությունների փոփոխության հիմնական պատճառը Լուսնի լոգիստիկ մատչելիությունն է։ Մասկը բացատրել է, որ դեպի Երկրի արբանյակ արձակման պատուհանները բացվում են յուրաքանչյուր 10 օրը մեկ, իսկ թռիչքն ինքնին տևում է ընդամենը երկու օր: Միևնույն ժամանակ, տիեզերանավը Մարս արձակելու համար հարմար պայմաններ են առաջանում միայն 26 ամիսը մեկ անգամ, մինչդեռ ճանապարհորդության ժամանակը մոտ վեց ամիս է:

Ընկերությունը հետաձգել է 2026 թվականին նախատեսված առաքելությունը դեպի Մարս և կենտրոնացել է ՆԱՍԱ-ի լուսնային ծրագրի իրականացման վրա:

Նմանատիպ նյութեր