Մխիթարյանի «Ինտերը» ջախջախեց «Սասուոլոյին»՝ 5։0
Իտալական Ա Սերիայի 24-րդ տուրում միլանյան «Ինտերը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Սասուոլոյի» նկատմամբ՝ շարունակելով իր հաղթարշավը։
«Ներաձուրիների» կազմում գոլերի հեղինակ են դարձել Յան Բիսեկը (11-րդ րոպե), Մարկուս Թյուրամը (28-րդ), Լաուտարո Մարտինեսը (50-րդ), Մանուել Ականջին (54-րդ) և Լուիս Էնրիկեն (89-րդ)։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է հանդիպման 69-րդ րոպեին։
Խաղի 54-րդ րոպեին տանտերերը մնացել են տասը հոգով. 37-ամյա Նեմանյա Մատիչը մեկ րոպեի ընթացքում ստացել է երկու դեղին քարտ և հեռացվել խաղադաշտից։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակել է 58 միավոր և, տանելով 5-րդ անընդմեջ հաղթանակը, շարունակում է միանձնյա գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Սասուոլոն» 29 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։