«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» բանակցություններ են սկսել՝ Մխիթարյանի ու Մարիուի փոխանակման հարցով
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» սկսել են բանակցությունները՝ իրենց կիսապաշտպաններ Մխիթարյանի ու Մարիուի փոխանակման հարցով
24-ամյա Մարիուին «Մանչեսթեր Յունայթեդում» ցանկանում է տեսնել Ժոզե Մոուրինյոն, որը վերջին շրջանում թիմի հիմնական կազմից հանել է հայ ֆուտբոլիստին:
Եթե գործարքում այլ ֆուտբոլիստների չներառվեն, ապա «Ինտերը» Մարիուի համար ցանկանում է ստանալ 40-45 մլն եվրո:
Կա տարբերակ, երբ թիմերը կփոխանակվեն ֆուտբոլիստներով՝ վարձակալմամբ. Մարիուն կես տարով կտեղափոխվի «ՄՅՈւ», իսկ Մխիթարյանը՝ «Ինտեր»:
Ավելի վաղ նշվում էր, որ անգլիական ակումբը պատրաստ է գործարքում ներառել կիսապաշտպան Խուան Մատային: