211652_close_icon

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Լիվերպուլին»՝ 2։1

views-count265 դիտում article-date 23:00 08-02-2026
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ՝ «Էնֆիլդ» մարզադաշտում, ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»: Լարված պայքարում անցած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Գրում է Armsport-ը։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում։ 74-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլային առաջ մղեց մերսիսայդցիներին՝ ուրախություն պարգևելով տրիբունաներին: Սակայն Պեպ Գվարդիոլայի սաները չընկրկեցին: Խաղավարտից քիչ առաջ՝ 84-րդ րոպեին, Բերնարդու Սիլվան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Հանդիպման ելքը վճռվեց մրցավարի ավելացրած ժամանակում։ 90+3-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Էրլինգ Հալանդը՝ «քաղաքաբնակներին» պարգևելով կարևորագույն 3 միավոր:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 50 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։ «Լիվերպուլը» 39 միավորով մնաց 6-րդ տեղում։

Նմանատիպ նյութեր