Կայացել է Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը
Ընթերցողին ներկայացվեց հայկական ֆուտբոլի լեգենդ, ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գիրքը:
Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ գրված «Իմ կյանքը` միշտ կենտրոնում» գրքի բնօրինակը իտալերեն է, իսկ հիմա այն ներկայացվել է նաև հայերեն։ Գիրքն ունի 25 գլուխ: Այն պատմություն է որդիական կարոտի և հոր` Համլետ Մխիթարյանի մասին:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել ուղերձով։
«Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, բայց այն գրել եմ ոչ միայն իմ մասին, այլ նաև նրանց մասին, ովքեր երազում են, պայքարում են, ովքեր երբեմն ընկնում են, բայց չեն հանձնվում: Այն իմ մանկության, ընտանիքի, դժվար որոշումների ու ցավոտ պահերի մասին է»,- ասել է Մխիթարյանը: