211652_close_icon

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

views-count619 դիտում article-date 10:50 08-02-2026
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը (ձյուն) և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի, Վայքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Նմանատիպ նյութեր