211652_close_icon
views-count1285 դիտում article-date 20:15 07-02-2026

Ռուսաստանում դեռահասը հարձակում է գործել ուսանողական հանրակացարանի վրա

 Ուֆայում ուսանողական հանրակացարանի վրա հարձակման հեռտեւանքով նախնական տվյալներով տուժել է վեց մարդ։ Այս մասին տեղեկացրել է  Բաշկոտորստանի առողջապահության նախարար Այրաթ Ռահմատուլինը։

«Նրանք կայուն վիճակում են։ Մեկը հրաժարվել է հոսպիտալացվել։ Հարձակվողը՝ 15-ամյա մի դեռահաս, նույնպես հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր»,- նշել է նա։

Ինչպես տեղեկացրել է РБК-ն, ձերբակալության ընթացքում հարձակվողը դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին եւ վիրավորել է ինքն իրեն։

Նմանատիպ նյութեր