211652_close_icon
views-count93850 դիտում article-date 14:02 09-05-2018

«Կասկադյորական» վթար Երևանում. Mercedes-ի վարորդը բախվել է երկաթե սյանն ու ճաղավանդակներին ու գլխիվայր հայտնվել Զեյթունի ուսանողական հանրակացարանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժաը 04։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 CF 253 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, տապալել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «Զեյթուն ուսանողական ավան» հանրակացարանի տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչներ՝ 32-ամյա Հրայր Մկրտչյանն ու 43-ամյա Գոհար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Սարգիս Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր