ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6 տոկոս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրությունը կրկին գործի է դրել թվանկարչական հմտությունները:
Եվ այսպես՝ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 6.6 տոկոս է կազմել. հիմնական աճը եղել է արդյունաբերության ոլորտում՝ 16.1 տոկոս, նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 9.3 տոկոս: Իսկ ահա գյուղատնտեսական արտադրության ծավալները նվազել են 1.5 տոկոսով, շինարարությունը՝ 13.6 տոկոսով:
Միաժամանակ ներքին առևտրաշրջանառությունն ավելացել է 11.3, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 17.4 տոկոսով: Այս տարի ևս ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին. ներմուծման ոլորտում աճը կազմել է 17.9, արտահանման ոլորտում՝ 16.5 տոկոս:
Ի դեպ, այս թվերը տոկոսային հարաբերությամբ առաջին հայացքից բավական խոսուն են թվում, բայց երբ նկատի ենք ունենում նախորդ տարիներին գրանցված լուրջ անկումները, ապա աճը դեռ երկար պետք է շարունակվի, որ հասնի միջճգնաժամային վիճակին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]