211652_close_icon

Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է

views-count373 դիտում article-date 22:49 05-02-2026
Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը բացվել է տրանսպորտի համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Փետրվարի 1-ին երթևեկությունը արգելափակվել էր վատ եղանակի և ձնահոսքի վտանգի պատճառով:

«Վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր