211652_close_icon
views-count466 դիտում article-date 15:50 15-04-2026

«Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ապրիլի 10-ից երթևեկությունը արգելափակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով:

«Վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր